logo

ՄԵՐ ՄԱՍԻՆ

KORPUS-ը հուսալի գործընկեր է այն կահույքագործների համար, ովքեր ցանկանում են օպտիմիզացնել իրենց արտադրությունը, խնայել ժամանակը և ընդլայնել նոր պատվերներ ընդունելու հնարավորությունները: Արտադրական գործընթացն ավելի արագ, որակյալ և հարմար դարձնելու համար կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ և սարքավորումներ՝ նվազեցնելով մարդկային գործոնը և սխալների հավանականությունը։ Այսպես, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հաստոցները գործում են ինքնավար՝ յուրաքանչյուր փուլում ապահովելով կտրման, եզրաշերտման ու մշակման բարձր ճշգրտություն և կայուն որակ։

Ընկերությունը գործարկել է առցանց համակարգ, որը հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ արձագանքել պատվիրատուների պահանջներին՝ ստեղծելով համագործակցության նոր որակ։

Մեր ընկերությունը հավաստագրված է ISO 9001 չափանիշներով, ինչը նշանակում է, որ մեր արտադրական և կառավարման բոլոր գործընթացները համապատասխանում են որակի կառավարման միջազգային պահանջներին։ ISO 9001-ը երաշխավորում է, որ մենք մշտապես վերահսկում և բարելավում ենք ծառայությունների որակը՝ ապահովելով հաճախորդների գոհունակությունը և վստահությունը։

Նաև որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն՝ ներդնելով ISO 14000 միջազգային չափանիշները, որոնք ուղղված են թափոնների նվազեցմանն ու ռեսուրսների պատասխանատու սպառմանը՝ աշխատանքային միջավայրը դարձնելով մաքուր և ապահով ինչպես աշխատողների, այնպես էլ սարքավորումների համար:

KORPUS-ը նպատակ ունի դառնալ կահույքագործության ոլորտի նորարարական լուծումների վստահելի մատակարար՝ նպաստելով արդյունաբերության զարգացմանը: